Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012

Սթրեսը և սննդի ընդունման խանգարումները

«Ավեւի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել»:

Սննդի ընդունման խանգարումների (ՍԲԽ) ճանաչումը, ինչպես նան դրանց տարածվածության աստիճանը, արագ տեմպերով աճում է` մասամբ այն բանի շնորհիվ, որ մամուլն ընդկգծում է մարդու մարմնի ձևը և մոդայիկ ուրվապատկերը: Այդ խանգարումների տարածված բնույթի, դրանց սուր բարդությունների և անգամ մահվան դեպքերի պատճառով հրամայական անհրաժեշտություն է դառնում այն, որ պրակտիկ բժիշկները քաջատեղյակ լինեն նշված խանգարումների ճանաչման ն դրանց կառավարման գործին: ՄԸԽ-ի բուժման հիմքը հոգեթե- րապիան է, իսկ մեծահասակների դեպքում հաճախ` ճանաչողական վարքագծային թերապիան (ՃՎԹ): Առողջությանը սպառնացող իրական վտանգների դեպքում ծագում է հոսպիտալացման և հրատապ այլ միջամտությունների անհրաժեշտություն [1]:

 

Ներկայումս, սննդի ընդունման խանգարումների երկու ճանաչված տարատեսակներն են նյարդային անորեքսիա ն նյարդային բուլիմիան: Անորեքսիան բնութագրվում է նրանով, որ անձը հրաժարվում է պահպանել առողջ մարմնի նվազագույն քաշը` առավել հաճախ խիստ սահմանափակելով սննդակարգը: Մինչդեռ բուլիմիան բնութագրվում է շատակերության որնէ ձնով, որին հետնում են քաշի ավելացումից խուսափելու կտրուկ միջոցներ` արհեստական փսխման առաջացում, անոթություն, հյուծող ֆիզիկական վարժություններ և այլն: Երկու խանգարումների դեպքում էլ անհատի ինքնագ-նահատման հիմնական միջոցներն են մարմնի ձևը/ չափսերը ն քաշը: Ս£Խ-ի երրորդ տարատեսակը` անհագ շատակերությունը, առաջ է քաշվել հոգեբան-մասնագետների կողմից, և հավանաբար, այդ թեման կընդգրկվի նրանց ախտորոշման պարբերական ձեռնարկի հաջորդ համարում: Անհագ շատակերությունը բնութագրվում է բուլիմիային բնորոշ շատակերությամբ` առանց քաշը գցելու հետագա փորձերի [2]: ՄԸԽ-ի տարածվածության աստիճանը տարբեր է` ըստ խանգարման տարատեսակի: Սննդի ընդունման խանգարման տարատեսակներից նվազ տարածվածն անորեքսիան է, որից տառապում են Միացյալ Նահանգների դեռահաս աղջիկների ն երիտասարդ կանանց 1 կամ ավելի պակաս տոկոսը: Ընդհանուր առմամբ, բուլիմիայով տառապում են դեռահաս աղջիկների ն երիտասարդ կանանց 1-ից 3 տոկոսը: Առավել տարածված են շատակերության խանգարումները, որոնք, ըստ վերջին գնահատականների, հանդիպում են իգական սեռի բնակչության 3.5 տոկոսի մոտ: Տղամարդկանց մոտ ՍԸԽ-ներն ավելի քիչ են հանդիպում, սակայն, տարածվածության ցուցանիշները խիստ տարբեր են` մասամբ այն պատճառով, որ համարվելով «իգական սեռին բնորոշ խանգարում», ՍԸԽ-ով տառապելու դեպքում տղամարդիկ հակված չեն դիմելու բժշկական օգնության: ՄԸԽ-ի տարածվածության ցուցանիշները տա-տանվում են հետեյալ սահմաններում` մեկ հիվանդ` 400-ից մինչե 1000 բնակչի հաշվով: Չնայ ած ժամանակի ընթացքում անորեքսիայի տարածվածության մակարդակը համեմատաբար կայուն է, բուլիմիայի դեպքերն անցած 30-40 տարիներին զգալիորեն աճել են: Քանի որ նիհար լինելու ճնշումն առավել լայն տարածում է ստացել, ՄԸԽ-ներն առաջանում են ավելի վաղ տարիքում ե ավելի բազմազան էթնիկ բնակչության շրջաններում [3]:

 

Չնայած այդ միտումներին` սպիտակամորթ կանայք` իրենց կյանքի ուշ դեռահասության ե վաղ երիտասարդության շրջաններում, շարունակում են մնալ սննդի ընդունման խանգարումների առավել մեծ ռիսկի ենթակա մարդկանց խմբում: Բացի նշված ժողովրդագրական գործոնների` առկա են նաե սննդի ընդունման խանգարումների մի շարք լրացուցիչ ռիս- կային գործոններ, որոնցից ամենահիշարժանը խիստ դիետայի պահպանման արդյունքում առաջացող ինտենսիվ սովն է, որը հաճախ հանգեցնում է սննդի ընդունման խանգարման որեէ ցիկլի: Անհատական առանձնահատկությունները, ինչպիսիք են կատարյալ լինեյու ձգտումը (պերֆեկցիոնիզմ) ե իմպուլսիվ անհատականությունը, ինչպես նաե նախկինում ֆի-զիկական կամ սեքսուալ տրավմայի ենթարկվելու պատմությունը, նույնպես վերագրվում են այդ խանգարումների զարգացման ռիսկային գործոնների թվին: Մննդի ընդունման խանգարումների ռիսկի են ենթակա նաե որոշակի մասնագիտությունների տեր անձինք` մասնավորապես բալետի պարուհիներ, մոդելներ, ժոկեյներ ե այլն, որոնց աշխատանքի բնույթը նրանցից պահանջում է պահպանել մարմնի սահմանային քաշ: Ընտանիքում որեէ անդամի սննդի ընդունման խանգարում ունենալու հանգամանքը ես նպաստում է անձի մոտ սննդի ընդունման խանգարում առաջանալու ռիսկի աստիճանի մեծացմանը [4]:

 

ՄԸԽ-ի առաջացման սկիզբը հաճախ կապված է կյանքի անցումնային փուլի կամ սթրեսային իրադարձության հետ: Մննդի ընդունման խանգա-րումների որոշ նշանները ե ախտանիշները կարող են բացահայտվել տվյալ անձին մտերիմ մարդկանց կողմից: Անորեքսիայով տառապող մարդկանց մոտ առավել ակնհայտ ախտանշաններից է հյուծված տեսքը: Նրանց մոտ կարելի է դիտարկել նաե սննդի ընդունման տարօրինակ սովորություններ (օրինակ` սննդի ընդունման վերածումն արարողության կամ ակնհայտորեն անհամադրելի սննդատեսակների միացումը` այն նվազ ախորժելի դարձնելու նպատակով): Վատ սնվելու արդյունքում սննդի ընդունման խանգարումներ ունեցող անձինք ավելի հաճախ են հոգնում, դյուրագրգիռ են, սոցիալապես մեկուսացած և (կամ) գտնվում են դեպրեսիվ վիճակում: Անառողջ սննդի ընդունման սովորությունների հետ միասին` ՄԸԽ-ի նախազգուշական նշաններից են նաե կենտ-րոնանալու դժվարությունը և ֆիզիկական վիճակի հետ կապված հաճախակի գանգատները (օրինակ` մրսելու զգացում, գլխապտույտ, ստամոքսի ցավեր, անկանոն դաշտանային ցիկլ, քնի խանգարումներ): ՍԸԽ-ն քաոս է ստեղծում մարմնում` ի թիվս այլ բարդությունների պատճառելով քիմիական անհավասարակշռություն (դիսբալանս), ոսկորների խտության փոփոխություններ ե սրտային տարաբնույթ ախտահարումներ: Քանի որ սննդի ընդունման խանգարումները կարող են առաջացնել վտանգավոր ֆիզիկական բարդություններ, ուստի կարեոր է, որ բժիշկն այդ տեսանկյունից գնահատի սննդի ընդունման խանգարումներ ստանալու հավանականություն ունեցող անձի վիճակը:

 

Մտավոր առողջության մասնագետը (օրինակ` հոգեբույժը կամ հոգեբանը) պետք է իրականացնի բազմակողմանի կլինիկական հետազոտություն, որպեսզի որոշի, թե արդյոք բացահայտված ախտանշանները կապված են սննդի ընդունման խանգարումների հետ. նա պետք է նաե ընտրի բուժման լավագույն ձեը: Քանի որ ՍԸԽ-ն սովորաբար ուղեկցվում է դեպրեսիայով, ալկոհոլի չարաշահմամբ կամ թմրանյութերի օգտագործմամբ, անհանգիստ հոգեվիճակով (ներառյալ` կպչուն-սեեռուն /օբսեսիվ-կոմպուլսիվ/ խանգարումներ ե հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ), ուստի անհրաժեշտ է գնահատել նաե այդ խանգարումների ախտանիշները [5]: Անորեքսիայի մահացության ցուցանիշն ամենաբարձրն է հոգեկան հիվանդությունների շարքում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անորեքսիայով տառապող մարդկանց 25%-ը մահանում է այդ հիվանդության արդյունքում, որի մոտ 5%-ը կազմում են ինքնասպանության հետեանքով մահացած անձինք: Անորեքսիայի ե բուլիմիայի բարդությունները ներառում են հորմոնալ խանգարումներ, սրտային հիվանդություններ, անպտղություն, օստեոպորոզ, նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ (ներառյալ նոպաներ ե ուղեղային կառուցվածքային փոփոխություններ), սակավարյունություն և օրգանական խանգարումներ: Քանի որ շատակերությամբ տառապող մարդիկ չեն վատնում ընդունած կալորիաները, նրանք հաճախ գեր են ե, սովորաբար, ունենում են գիրության հետ կապված բարդություններ` ներառյալ շաքարախտ, արյան բարձր ճնշում ե խոլեստերոլ, քաղցկեղի որոշակի տեսակներ ե սրտային հիվանդություններ [6]:

 

Ինչպես շատ խանգարումների դեպքում, ՍԸԽ- ով տառապող անձանց կառավարումը/հսկողությունը ե բուժումը մեծ մասամբ որոշվում է բժշկական օգնության դիմելու պահին խանգարման սրությամբ: Չնայած շատ հիվանդների բուժումը կարելի է իրա- կա նաց նել ամբու լա տոր պայ ման ներում, կան խնամքի տարբեր մակարդակներ, որոնք ապահովում են հավելյալ աջակցություն ե կառուցվածքային միջոցներ սննդի ընդունման խանգարումներ ունեցող անձանց համար: Մասնակի հոսպիտալացման ծրագրերը` ներառյալ ցերեկային խնամքի ե բուժման կենտրոնները, թույլ են տալիս հիվանդներին տանը բնակվելով շարունակել բուժումը` ստանալով օրական մինչե 8-ժամյա սննդի կարգավորման անհատական, ընտանեկան ե խմբային թերապիայի կուրսեր: Այն դեպքերում, երբ սուր կամ կտրուկ քաշի նվագում արձանագրած հիվանդներն ի վիճակի չեն օգտվել ամբուլատոր բուժման ծառայություններից ե (կամ) գտնվում են կոմորբիդ հոգեախտաբանական վիճակ-ներում ե (կամ) ունեն հիվանդության հետ կապված բարդություններ, ապա անհրաժեշտ է ապահովել ստացիոնար բուժում: Ի վերջո, վերականգնոդա- կան բուժումը կարոդ է օգտակար լինել քրոնիկ հիվանդների համար, որոնք ի վիճակի չեն եդել պահպանել բժշկական կամ հոգեբանական կայունություն: Հոգեթերապիան ՍԸԽ-ի ամենաարդյունավետ բուժումն է: Սովորաբար, սննդի ընդունման խանգարումներ ունեցոդ մեծահասակներին խորհուրդ է տրվում անցնել ՃՎԹ բուժում: ՃՎԹ-ի թիրախը դիսֆունկցիոնալ մտքերը (օրինակ` «եթե ես ուտեմ այդ թխվածքաբլիթը, ապա կդառնամ գեր») ե վարքագծերն են (օրինակ` սննդի ընդունման որոշակի արարոդություններ, ինչպիսին է նախքան կուլ տալը պատառը որոշակի անգամ ծամելը), որոնք նպաստում են ադապտացիայի ոչ ենթակա սննդակարգերի պահպանմանը:

 

Փորձը ցույց է տալիս, որ միջանձնային թերապիան այյընտրանքային թերապիայի արդյունավետ ձեերից է, որի թիրախը սննդի ընդունման խանգարումների հիմքում ընկած սոցիալական խնդիրներն են: Անորեքսիայի բուժման համեմատաբար նոր միջոցը ընտանիքի վրա հիմնված բուժումն է, որը հայտնի է որպես «Մոդսյիի մեթոդ» (անվանվել է Լոնդոնի Մոդսլի հիվանդանոցի անունով, որտեդ մշակվել է այդ մեթոդը): Փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդն առավել արդունավետ (և թերևս, գարգացման առումով առավել համապատախան) բուժման մեթոդ է երիտասարդ բնակչության շրջանում: Ընտանիքի վրա հիմնված բուժման ժամանակ թերապետներն օգնում են ծնոդներին մշակել երեխայի սննդի ընդունման ռագմավարություններ` չնայած վերջինիս դիմադրությանը: [7]: Սննդի ընդունման խանգարումներով հիվանդների դեդորայքային բուժումը հաճախ նշանակվում է կոմորբիդ խանգարումների ախտանիշների բուժման նպատակով: Ըստ այդմ, հակադեպրեսանտներն ու հանգստացնոդ դեդամիջոցները հաճախ օգտագործվում են այդ ախտանիշների մեղմացման նպատակով [8]:

 

Ինչպես ասացվածքն է ասում «Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել»: Կանխագելմանն ուդդված հետագոտությունը կարոդ է խիստ արժեքավոր լինել ռիսկային խմբերում գտնվոդ անհատների մոտ սննդի ընդունման խանգարումների կանխարգելմանն ուդդված վադ միջամտությունների մշակման ե փորձարկման համար: Նմանապես, սննդի ընդունման խանգարումների վադ բացահայտմանն ուդդված հետագոտությունները կարոդ են կանխարգելել ախտանիշների հետագա խորացումը: Մյուս կոդմից, եթե անգամ հիվանդները բուժվել են սննդի ընդունման խանգարումներից, դրանց կրկնվելու ռիսկը մեծ է: Ընթացիկ բուժման միջոցներն ամրապնդելու ուղիներ փնտրելը` այնպես,  որ դրանց արդյունքները պահպանվեն ավելի երկար ժամանակով, վճռորոշ նշանակություն ունի հիվանդի առողջությունն ավելի երկար ժամանակահատվածներով պահպանելու համար:  

 

Գրականութցան ցանկ

 

  1. Laurie Barclay. Eating Disorders: An Expert Interview With Andrea D. Vazzana, PhD. Medscape. Authors and Disclosures. Posted: 03/06/2009.
  2. Angela M. Denner, Stephen A. Townley, Anorexia Nervosa: Perioperative Implications. Cont Edu Anaesth Crit Care & Pain. 2009.
  3. Laurie Scudder. Eating Disorders in Pediatric Primary Care. An Expert Interview With David S. Rosen. Authors and Disclosures. Posted: 01/11/2011.
  4. Megan Brooks. Eating Disorders on the Rise in Children. News, Medscape Medical News, November 2010.
  5. Deborah Brauser. Self-Injury in Adolescents With Eating Disorders Often Missed. News, Medscape Medical News, October 2010.
  6. Tami Benton; Joshua Blume; Benoit Dube. Treatment Considerations for Psychiatric Syndromes Associated with HIV Infection. HIV Ther. 2010;4(2):231-245.
  7. Anandaroop Dasgupta; Kenneth A. Lawson; James P. Wilson. Evaluating Equivalence and Noninferiority Trials. American Journal of Health-System Pharmacy. 2010;67(16):1337-1343.
  8. Amy J Morgan; Anthony F Jorm. Outcomes of Self-help Efforts in Anxiety Disorders. Expert Rev Pharmacoeconomics Outcomes Res. 2009;9(5):445-459.

 

Հեղինակ. Պ.Մ. Սենան Հնդկաստանի հոմեոպաթիայի ազգային ինստիտուտ, Կալկաթա
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սնկերով թունավորումների բուժման ժամանակակից մոտեցումների մասին

Արդիականությունը: Սնկերով թունավորումները շարունակում են պահպանել իրենց արդիականությունը [1,2]: Բավականին լավ ուսումնասիվել են դրանց կլինիկական ընթացքը, ախտորոշման հիմնախնդիրները և բուժական տակտիկան [3,5]: Միենույն ժամանակ դեռես առկա են որոշ պրոբլեմներ, որոնք իրենց վերջնական լուծումը չեն ստացել...

Ացետամինաֆենով թունավորման դեպք

Աղջիկ`3 տարեկան, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Պարացետամոլով թունավորում» ախտորոշումով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական կլինիկայի թունաբանական կենտրոն:Երեխան հիվանդ է եղել 5օր...

Սեռական հորմոնները, վերարտադրողական գործոնները և ոսկրերի հանքային խտությունը

Դեռևս 1947 թվականին Fuller Albright-ն է բացաևայտել կապը սեռական հորմոնների անբավարարության և ոսկրերի հանքային խտության միջև [3]: Նա պարզել է, որ օստեոպորոզով (ՕԶ) կանանց խմբում գերակշռում էին օվարէկտոմիա կրած կանայք և որ նրանց վիրահատութիւնը իրականացվել էր ավելի վաղ տարիքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ